ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ռե՞պ, թե՞ «Ուզունդարա»

Ռե՞պ, թե՞ «Ուզունդարա»
19.11.2012 | 14:53

Ըստ ԲՀԿ մեր խիստ հավաստի աղբյուրների` տեղի է ունեցել ԲՀԿ-ՀԱԿ գաղտնի կոնսուլտացիա, որում քննարկվել է հետևյալ հրատապ հարցը. հանրահավաքների ժամանակ ինչ պետք է պարեն ՀԱԿ եւ ԲՀԿ ընդդիմադիր լիդերները՝ ժողովրդին հրապարակում պահելու համար: ՀԱԿ-ը պնդել է, որ ինչպես 2008-ին, հիմա էլ պետք է պարվի ռեպ. ԲՀԿ-ն խիստ ընդդիմացել է, իր գործընկերոջը բացատրելով, որ Ծառուկյանն ազգային տղա է, ու պետք է անպայման ազգային պարել:

Վանոն կասեր` «Ուզունդարա»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ